Աղջկան օգնելու համար անօթևանը ծախսեց իր վերջին 20 դոլարը. Ահա, թե ինչպես փոխհատուցեց նրան աղջիկը…


Загрузка...

Պարզվում է բարի մարդիկ աշխարհում դեռ կան: Անգամ չունենալով քնելու տեղ, նրանք պատրաստ են իրենց վերջին ունեցածը նվիրաբերել ուրիշներին։

27-ամյա Քեյթը իր մեքենայով Ֆիլադելֆիա գնալիս  հանկարծ  վառելիքը վերջացավ և նա կանգնեց փաստի առաջ:

Երբ նա մեքենան կայանեց, նրան մի անոթևան մոտեցավ, որն առաջարկեց աղջկան սպասել մեքենայում, իսկ ինքն էլ գնաց բենզին ետևից: Ինչպես հետագայում պարզվեց, նա վառելիքի համար վճարել էր իր ամբողջ կուտակած գումարը՝ 20 դոլարը:

Քեյթը շատ տպավորված էր նրա արարքով և խոստացավ անպայման փոխհատուցել:

Հաջորդ օրը նա եկավ անօթևանի մոտ և գումար, ուտելիք ու տաք հագուստ տվեց նրան: Աղջիկը պարզեց, որ անօթևանը Ջոնի Բոբբիթն է։ Նա կորցրել է իր տունը թմրանյութերի հետ գործ ունենալու պատճառով:

Քեյթը չկարողացավ նրան թողնել դժվարությունների մեջ, հետևաբար  պարբերաբար այցելեց Ջոնին և հնարավորինս օգնեց նրան: Սակայն այդ ամենը դարձյալ քիչ թվաց աղջկան: Նա համացանցում անօթևանի համար դրամահավաք կազմակերպեց և զարմանալիորեն, մարդիկ արագ արձագանքեցին Քեյթի խնդրանքին:

Այս պահին արդեն հավաքվել է 280 000 դոլար գումար: Քեյթը ուրախ է, որ այսքան արագ կարողացավ օգնել մի մարդու, ով իրոք ցանկանում է նորմալ կյանքի վերադառնալ:

Share this...
Share on FacebookShare on Google+Share on VKBuffer this page

Загрузка...