Այս աղջիկը ի ծնե թզուկ էր, բայց դա չխանգարեց նրան դառնալ հայտնի մոդել. ՖՈՏՈՇԱՐՔ


Загрузка...

Երբ Դրյու Պրեստան եկավ Լոս Անջելես նա 19 տարեկան էր: Նևադայի բնակչուհին չնայած հիվանդությանը, ցանկանում էր իր երազանքն իրականություն դարձնել: Ժամանակի ընթացքում նրա օրգանիզմի աճը դանդաղեց, իսկ հետո լռիվ կանգնեց: Բայց աղջիկը եկավ մեծ քաղաք, որպեսզի դառնա մոդել:

«Երբ ես փոքր էի, մարդիկ ծիծաղում էին ինձ վրա: Նրանց համար անընդունելի էր հասկանալ մեկին ով իրենց նման չէ»,- ասում է Դրյուն:

Նրա ընտանիքում սա առաջին դեպքն էր, և ծնողների համար շատ դժվար էր տեսնել դստերը նման վիճակում: Հարազատները միշտ աջակցում էին նրան:

«Իմ բախտը բերել է, որ ընտանիքս չի ամաչում իմ պատճառով: Նրանք ինձ միշտ ոգևորել են, սովորեցրել հանդուրժող լինել մարդկանց ոչ կոռեկտ արտահայտությունների և պահվածքի հանդեպ»,- պատմում է աղջիկը:

«Ես ցանկանում էի ի լուր աշխարհի հայտնել, որ յուրաքանչյուր մարդ անկախ իր արտաքինից ունի հնարավորություն երջանիկ լինելու: Առհասարակ նրանք, ովքեր տարբերվում են իրենց միայնակ չպետք է զգան: Նրանք պետք է հասկանան, որ հագուստով կամ արտաքինով չի կարելի դատել մարդուն: Իմ լուսանկարներով ես ցանկանում եմ ցույց տալ,  որ հասակը կապ չունի սեքսուալ լինելու հետ»:

Աղջիկն իրեն վստահ է զգում, քանի որ իրեն գեղեցիկ է համարում: Նա կարծում է, որ այս ամենը օրինակ կծառայի նաև մյուսներին:

«Ես իմ այս քայլի միջոցով ցանկանում եմ ցուցադրել բոլորին, որ մոդելային աշխարհը բաց է ցանկացածի համար: Թզուկ-աղջիկները նույնպես գեղեցիկ են: Պետք չէ ոչնչից վախենալ, այլ հարկավոր է պայքարել հանուն երազանքների իրականցման»,- խորհուրդ է տալիս աղջիկը:

Նա Ինստագրամում ունի արդեն 10000 ից ավելի հետևորդ, որոնք հիանում են նրա գեղեցկությամբ և համարձակությամբ:

Share this...
Share on FacebookShare on Google+Share on VKBuffer this page

Загрузка...