13-ամյա պատանին շատ էր ցանկանում իր սեփական տունն ունենալ. Նա իր միջոցներով բակի ետնամասում կառուցեց այս փոքրիկ տնակը, տեսեք, թե ինչպիսին է այն ներսից. ՖՈՏՈՇԱՐՔ


Загрузка...

13- ամյա Լյուկը ապրում է Դամուկա քաղաքում: Նրա տարիքում ոչ բոլոր պատանիներն են ցանկանում տուն կառուցել, բայց՝ ոչ նա:

Նա շատ խելացի և նպատակասլաց տղա է: Լյուկը շատ էր ցանկանում ունենեալ իր սեփական տունը: Տղան պարզապես վերցրեց անհրաժեշտ գործիքները  և անցավ գործի: Այժմ նույն բակի հայրական տան ետևում  Լյուկի առանձին տնակն է:

1-149

Տունը կառուցելու համար նրանից պահանջվեց 1500 դոլար և մեկ տարի: Նա այդ գումարը վաստակեց ինչպես կարող էր. հարևաններին օգնելով, այգիները մշակելով:

Խելացի դեռահասի համար ամառային արձակուրդները ձանձրալի էին, իսկ տարբեր համակարգչային խաղերը և ժամանցային այլ զբաղմունքները նրան հետաքրքիր չէին: Շուտով նրա մոտ միտք հղացավ կառուցելու իր սեփական տնակը: Լյուկը այնքան ոգևորված էր, որ ոչինչի մասին այլևս չէր մտածում:

2-136

Մինչև գործին անցնելը նա համացանցի միջոցով սկսեց տեղեկանալ գործի բոլոր նրբություններին: Որոշ ժամանակ անց նա արդեն հստակ ծրագիր մշակեց:

Երբ տղան արդեն հավաքել էր անհրաժեշտ գումարը, սկսեց փնտրել տունը կառուցելու համար նախատեսված նյութերը: Իրերի մեծ մասը նրա թեթև ձեռքով երկրորդ կյանք ստացան: Օրինակ՝ մուտքի դուռը, լամպերը, տան ինտերիերի հետ կապված բոլոր իրերը նրան նվիրել էին հարազատներն ու  բարեկամները:

Էլեկտրականության հարցում Լյուկին օգնեց ընտանիքի բարեկամներից մեկը:

3-122

Արդյունքում ստացվեց մոտավորապես 8 քառակուսի մետր չափով  փոքրիկ տնակ: Տղան ասում է, որ դեռ սանհանգույց չկա, բայց ինքը պատրաստվում է հետագայում բարելավել և այլ հարմարություններով համալրել այն:

Լյուկի ծնողներն ամեն հարցում աջակցեցին իրենց տղային: Ինչպես հայրն է ասում. «Լյուկը շատ համառ և նպատակասլաց պատանի է: Ես ուրախ եմ, որ նա իր հասակակիցների նման օրը համացանցում չի անցկացնում, այլ զբաղվում է իրական և ավելի կարևոր գործերով: Ես հպարտանում եմ իմ տղայի աշխատանքով: Նա 13 տարեկանում այսքան մեծ գործ ձեռնարկեց և հաջողության հասավ»:

4-104 (1)

Ես կարծում եմ, որ բոլոր դեռահասներն էլ ցանկանում են նման փոքրիկ տնակ ունենալ:

«Ես չեմ պատրաստվում սրանով սահմանափակվել և երբ չափահաս դառնամ ավելի մեծ տուն կկառուցեմ: Բոլորն էլ կարող են ինձ նման հաջողության հասնել, միայն պետք է ցանկություն ունենալ»,- ասում է Լյուկը:

5-85

Այս ամենը վառ ապացույցն է այն բանի, որ պետք է միշտ հստակ քայլերով առաջ գնալ:

Share this...
Share on FacebookShare on Google+Share on VKBuffer this page

Загрузка...