16-ամյա աղջնակը հանկարածամահ եղավ. Ժամեր անց բժիշկները նրա որովայնում սարսափելի բան գտան. ՖՈՏՈ


Загрузка...

Երբ Ժասմին Բրիվերը կորցրեց գիտակցությունը, նրան անմիջապես տեղափոխեցին հիվանդանոց: Այստեղ Ժասմինին հաջողությամբ վերակենդանացնում են, սակայն շուտով նա մահանում է՝ բժիշկների առջև դժվարին խնդիր դնելով պարզել, թե որն էր նրա մահանալու պատճառը:

Աղջկա որովայնը ստուգելուց հետո միայն բժիշկները կարողացան կատարվածին բացատրություն տալ:

Անգլիացի 16-ամյա աղջնակի համար այդ օրը սովորական ուսումնական օր էր: Հանկարծ վատ զգալով՝ նա տուն է գնում, որտեղից նրան տեղափոխում են հիվանդանոց գիտակցությունը կորցնելու պատճառով:

Հիվանդանոցում Ժասմինի ընտանիքին հաղորդում են նրա մահվան ողբերգական լուրը և պատճառը, թե ինչու էր մահացել աղջիկը:

Պարզվում է՝ նրա մոտ պերիտոնիտ (որովայնամզի բորբոքում) է հայտնաբերվում:
Հիվանդությունն իրենից ներկայացնում է որովայնի խոռոչի և դրանում տեղադրված օրգանների (ստամոքս, լյարդ աղիքներ և այլն) պատերը պատող բարակ թաղանթի բորբոքում:

Երբ բժիշկներն աղջկա որովայնում հայտնաբերում է մազերի մեծ խուրձ, պարզապես զարմանքից քարանում են:

Հենց այդ մազերի մեծ խուրձն էր դարձել բորբոքման և ինֆեկցիայի պատճառ, ինչն էլ իր հերթին հանգեցրել էր ներքին օրգանների քայքայմանը:

Ինչպես հայտնում է անգլիական բժշկական «NHS» պարբերականը, աղջիկը տառապել է տրիխոֆագիա կամ Ռապունցելի համախտանիշ կոչվող եզակի հոգեբանական խանգարմամբ, ինչի հետևանքով պոկել ու կուլ էր տվել իր մազերը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Rednews.info

Share this...
Share on FacebookShare on Google+Share on VKBuffer this page

Загрузка...