Կինը իր նորածին որդուն ստիպված որդեգրման է տալիս ուրիշներին. 18 տարի անց նրան յուրահատուկ անակնկալ էր սպասվում. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ


Загрузка...

Երբևէ ստիպված եղե՞լ եք բաժանվել Ձեզ համարի նչ-որ թանկ ու կարևոր մի բանից: Զգացե՞լ եք ցավալի բաժանման ցավը: Իսկ կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ զգաց Թեմմի Օսվալտը, երբ ստիպված եղավ իր հարազատ երեխային որդեգրման տալ ուրիշ մարդկանց:

1-16

Երբ երեխան ծնվեց, կինը երջանկությունից ուղղակի փայլում էր: Սակայն նա գիտեր, որ միայն երջանկությունը քիչ էր. նա չէր կարող երեխային ապահովել բնակարանով, գումարով, քանի որ աշխատանք չուներ, ու բացի դրանից, ուներ ևս 2 դուստրեր: Ամուսինը նրան լքել էր երեխաների հետ միասին:

«Իմ սիրտը ցավում էր երեխային նայելիս: Ես հասկանում էի, որ նրա համար ինչ-որ կերպ լավ պայմաններ պիտի ստեղծեի:»- ասել է կինը:

Նա դիմում է մի կտրուկ քայլի, որի արդյունքում երեխան որդեգրման է հանձնվում ուրիշներին: Որոշման համար կինը զղջացել է իր ամբողջ կյանքի ընթացքում:

2-18

«Ես չէի ցանկանում նրան հանձնել ուրիշին, դա շատ ծանր էր իրոք: Ես ուղղակի ստիպված էի»:

Այդ ամբողջ տարիների ընթացքում կինը ապրել է ինքն իրեն տանջելով: Նա հաճախ մտածում էր անգամ ինքնասպանության մասին, սակայն ավագ դուստրերի գոյության փաստը նրան թույլ չէր տալիս այդ քայլին դիմել:  Աղջիկները օգնում էին նրան դուրս գալ դեպրեսիայից: Ի վերջո կյանքի սև գիծն անցնում է:

3-17

Կնոջ 53-ամյակին աղջիկները հոյակապ անակնկալ են կազմակերպում: Աղջիկները մորը հայտնում են, որ նրա համար անգին նվեր են պատրաստել, որը գումարով չես գնի:

Հանկարծ աղջիկը ասում է. «Թանկագին մայրիկս, ուզում եմ քեզ ծանոթացնել քո սեփական  որդու՝ Դիլանի հետ:

5-121

Կինը չի հավատում աչքերին: 18-ամյա գեղեցիկ երիտասարդը, որը կանգնած էր իր առջև, իր որդին էր: «Ես շատ ուրախ եմ մեր հանդիպման համար, մա՜մ: Մենք այսուհետ կշարունակենք մեր շփումը»-ասել է Դիլանը:

Պարզվում է, որ տղան ինքն է երկար ժամանակ փնտրել իր բիոլոգիական մորը: ամիսներ անց նրանք գտան իրար:

Share this...
Share on FacebookShare on Google+Share on VKBuffer this page

Загрузка...