Մայրիկը վաճառեց իր մահացած փոքրիկի օրորոցը․ Նա անգամ պատկերացում չուներ, թե ինչ նվերով նրա մոտ հետ կվերադառնա գնորդն օրեր անց․ ՖՈՏՈՇԱՐՔ


Загрузка...

Վալերի Ուոտսը զգացել է այն, ինչը չպետք է զգա ոչ մի ծնող:

Նա հղիության 9-րդ ամսում էր, և մի քանի օր էր մնացել ծննդաբերելու համար, մինչդեռ ստացավ ողբերգական լուր այն մասին, որ երեխան մահացած է ծնվել:

Երիտասարդ կնոջ վիշտն աննկարագրելի էր: Էլ ավելի դժվար էր համակերպվել այն մտքի հետ, որ խաղալիքներով, մանկական հագուստով ու համապատասխան մահճակալով լցված մանկական սենյակը պետք է մնա առանց իր նորածին հյուրի:

Երկար ժամանակ պահանջվեց Վալերիայից մինչև որ վերջինս որոշեց վաճառել փոքրիկի մահճակալը, սակայն նա չէր էլ կարող պատկերացնել, թե ինչ տեղի կունենար դրանից հետո:

RedNews-ի փոխանցմամբ՝ այժմ այս գեղեցիկ պատմությունը տարածվել է ողջ համացանցով:

«Ամբողջ շաբաթ ես գիտեի, որ նա ընդհանրապես չի շարժվում և շատ էի անհանգստանում»,- այսպես է նկարագրում Վալերի Ուոտսնն այն շաբաթը, որից առաջ պետք է ծնվեր նրա որդին՝ Նոյը:

Հոգեբանական ճգնաժամից մեկ տարի անց՝ 2014 թվականի մայիսին Վալերիան վերջապես ուժ է հավաքում և որոշում վաճառել մահցած որդու համար գնված իրերը և մանկական սենյակի կահույքը:

Հոգու խորքում նա հավատում էր, որ հազիվ թե գտնվի մեկը, ով կցանկանա դրանք գնել:

Ի զարմանս Վալերիայի՝ Ջերալդ անունով տարեց մարդն այդ կահույքը հավանել էր: Նա ազատ ժամանակ վերականգնում էր հին կահույքը և մտածում, որ կկարողանա օգտագործել մահճակալը:

Ջերալդն ուզում էր գնել մահճակալը, սակայն ինչ-որ անվստահություն էր զգում Վալերիայի կողմից:

Նա գաղափար անգամ չուներ, թե որն է այդ իրերի վաճառքի իրական պատճառը:

Նա մտածել էր, որ հավանաբար երեխան մեծացել է, դրա համար էլ մայրը վաճառում էր նրա իրերը:

Բայց Ջերալդը չգիտեր, որ վաճառքի ընթացքում իր կինը հասցրել էր արդեն Վալերիայից պարզել իրերի վաճառքի պատճառը:

Երբ ամուսինները գնված մահճակալը տեղավորեցին ավտոմեքենայում և ուղևորվեցին տուն, ճանապարհին կինը պատմեց ամուսնուն Վալերիայի պատմությունը:

Վերջինս այնքան հուզվեց այդ պատմությունից, որ որոշեց վերադարձնել մահճակալը, բայց կինը նրան համոզեց, որ դա կարող է ավելի մեծ ցավ պատճառել Վալերիային:

Այդ ժամանակ էլ Ջերալդը որոշեց փոքրիկի մահճակալը վերածել գեղեցիկ նստարանի և այն նվիրել մահացած Նոյի մորը:

Մեկ շաբաթ անց գեղեցիկ նստարանի վերածված մահճակալը տղամարդը վերադարձրեց Վալերիային, ում համար անսպասելի էր անծանոթի կողմից նման ուշադրությունն ու կրեկցանքը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ RedNews.Info

Share this...
Share on FacebookShare on Google+Share on VKBuffer this page

Загрузка...