Այս կինը վերջերս ունեցել է իր 20-րդ երեխային. Ահա, թե ինչպիսին է և ինչպես է ապրում նրանց մեծ ընտանիքը. ՖՈՏՈՇԱՐՔ


Загрузка...

Բրիտանացի Սյու Ռեդֆորդը 42 տարեկան հասակում ունեցել է իր 20-րդ երեխային: Այս ընտանիքը Բրիտանիայում համարվում է ամենամեծը: Սակայն կինը հստակ որոշում է կայացրել. փոքրիկ Արչին հաստատ ընտանիքի վերջին երեխան է լինելու:

1-285

Սյուն ասում է, որ ինքն ու իր 46-ամյա ամուսինը՝ Նոելը, շատ երջանիկ են, սակայն այս երեխան հաստատ վերջինն է լինելու: Կինն ասում է, որ շատ տարօրինակ է մտածել, որ այլևս երեխաներ չես ունենալու, սակայն ժամանակն է մի փոքր հանցստանալու:

2-250

Փոքրիկը մի փոքր շուտ է ծնվել, սակայն դա նրա առողջության վրա ոչ մի կերպ չի անդրադարձել: Կնոջ խոսքերով՝ նրան հիվանդանոցում արդեն ընդունում են որպես հարազատ մեկի:

Ընտանիքում մեծանում են 10 տղա և 9 աղջիկ: Ամենամեծը 28-ամյա Քրիսն է, իսկ ամենափոքրը: մինչ Արչիի ծնվելը, 1-ամյա Ֆիբին էր: Արչին դարձել է ընտանիքի 11-րդ որդին:

3-235

Նրանց աղջիկներից մեկը՝ Սոֆին, արդեն երեք երեխա ունի:

Առաջին երեխային Սյուն ունեցել է 14 տարեկան հասակում: Չափահաս դառնալուց հետո Սյուն անմիջապես օրինականացնում է Նոելի հետ իր հարաբերությունները:

4-207 5-194

2014 թվականին կինը մի վիժում է ունենում:

6-134 7-71

Share this...
Share on FacebookShare on Google+Share on VKBuffer this page

Загрузка...