Ընտրեք Ձեր ձեռքերի ձևը և մատների դասավորությունը․ այն շատ հետաքրքիր բացհայտումներ կարող է անել Ձեր մասին


Загрузка...

Իսկ դուք գիտեի՞ք, որ ձեռքերը կարող են մատնել Ձեր բնավորության մասին:

Քիմիաթերապիայի հիմքի վրա Ամերիկայում առանձնացրել են ձեռքերի ձևերի 6 տեսակ, որոնք շատ բան կարող են պատմել Ձեր մասին:

Եվ այսպես` ստորև Ձեզ ենք ներկայացնում այդ ձևերը, որոնցում կարող եք գտնել նաև Ձերը.

A տեսակ

Արտաքուստ Ձեր անբաժանալելի մարդկային որակը տրամաբանություն ու ամեն ինչում կայունությունն են: Դուք սիրում եք կազմակերպվածություն, ուստի մշտապես հետևում եք ամեն ինչին և վերահսկում ուրիշների արարքները:

Մյուս կողմից դուք ձգտում եք օգնել յուրաքանչյուրին, եթե տեսնում եք, որ դա կարող եք անել, սակայն միաժամանակ դուք ձեր տեսքով ցույց չեք տալիս, որ ձեզանից կարելի է օգնություն ակնկալել: Ծանոթությունների ընթացքում դուք սիրում եք խոսել, քան լսել:

B տեսակ

Կողքից նկատելի է, որ դուք առատաձեռն մարդ եք, ով ձգտում է անել ամեն հնարավորը, միայն թե իր գործընկերոջ համար լավ լինի:

Մինչդեռ իրականում դուք բացարձակապես չեք մտածում ձեր մասին, և հաճախ տառապում եք նրանից, որ պատրաստ եք ձեր ունեցածը տալ ուրիշին:

Հոգեպես դուք անուղղելի ռոմանտիկ եք: Հենց դուք ինչ-որ կապերի մեջ եք հայտնվում, սկսում եք այդ մասին տեղյակ պահել բոլորին:

Սակայն հարաբերությունների առումով դուք շատ ընտրողաբար եք մոտենում ամեն ինչ և հարաբերություններ հաստատում եք միայն նրանց հետ, ովքեր նախկինում ցավ են ապրել: Ձեզ դուր է գալիս փրկել զուգընկերոջը, ով նախկինում տառապել է:

C տեսակ

Արտաքուստ դուք կարողանում եք մարդկանց համոզել և ձեր կողմը տանել, սակայն ներքուստ ձեր պահվածքը մեծապես կախված է նրանից, թե արդյոք դուք օգուտ կստանաք, եթե խնդիրը լուծվի:

Այսինքն` դուք ամեն ինչում ձգտում եք օգուտ ստանալ, ուստի ձեզ շրջապատողները մտածում են, որ դուք անտարբեր եք նրանց նկատմամբ:

Հարաբերությունների առումով դուք մշտապես ձգտում եք զուգընկերոջն ապացուցել, որ իրավացի եք:

D տեսակ

Շրջապատի մարդիկ գիտեն, որ դուք լավ վերլուծաբան եք, ով կարողանում է հետևել այն ամենին, ինչը մյուսներին բացարձակապես չի հետաքրքրում:

Իսկ ներքուստ դուք նպատակաուղղված եք խնդրի լուծման հասնելուն: Եթե դուք տեսնում եք, որ դրանք հենց այնպես հնարավոր չէ լուծել, այդ ամենը ձեզ նյարդայնացնում է:

Հարաբերությունների տեսանկյունից դուք շատ ուժեղ կորցնում եք ձեզ: Ձեր առջև կարող է գտնվել այն մարդը, ով ձեզ պետք է, բայց դուք միևնույն է կվախենաք անհաջողությունից:

E տեսակ

Արտաքուստ դուք լցված եք ստեղծագործական ծրագրերով և հանդիսանում եք ցանկացած ընկերական շրջապատի հոգին:

Մինչդեռ դուք կարող եք վստահությամբ խոսել այն մասին, ինչը հստակ գիտեք: Ուստի եթե խոսքը գնում է ինչ-որ նոր բանի մասին, դուք արագ հիասթափվում եք և չեք ցանկանում այլևս զրույցի բռնվել:

Եթե խոսենք հարաբերությունների մասին, ապա պետք է նշենք, որ զուգընկերոջ հետ հանդիպման ժամանակ կարող եք հիշել ձեր անցյալից անհաջող դրվագներ, որոնց պատճառով ձեր կյանքը չի դասավորվել: Ուստի ձեզ համար դժվար է կյանքի ուղեկից գտնելը:

F տեսակ

Այս տեսակ մարդիկ նույնանման են ինչպես արտաքուստ, այնպես էլ ներքուստ: Նրանք նախաձեռնող և բաց մարդիկ են:

Նոր մարդկանց հետ ծանոթանալիս` նրանք երջանկանում են և ձգտում միասին լինել: Սակայն երբ գալիս է բաժանման ժամանակը, նրանք դա անում են առանց ափսոսանքի:

Նման մարդիկ գտնում են, որ եթե երկուստեք համաձայնության եք եկել, ապա այլ տարբերակ չկա:

Նյութը հրապարակման պատրաստեց` Rednews.info

Share this...
Share on FacebookShare on Google+Share on VKBuffer this page

Загрузка...