iPhone X-ի նոր գերհնարավորությունն արդեն հասանելի է Android-ից օգտվողների համար․ Ինչպե՞ս օգտվել


Загрузка...

Այժմ արդեն Android համակարգից օգտվողները նույնպես կարող են գնահատել Iphone X-ի նոր և շատ հետաքրքիր գերհնարավորություններից մեկը։

Apple ընկերության վերջին արտադրանքն իր նախորդներից տարբերվում է մի շարք փոփոխություններով և հավելումներով։ Ամենակարևոր փոփոխություններից մեկն այն է, որ վերացվել է Home կոճակը։ Այդ, իսկ պատճառով, մոդելավորողները բախվել են նոր խնդրի․ դա է ստեղծել մի այնպիսի համակարգ, որը կստիպի ժեստերի լեզվով էկրանի ստորին հատվածից գադջեթին որոշակի գործողություններ կատարել։

RedNews.Info-ի հաղորդմամբ, նորույթն այնքան մեծ պահանջարկ գտավ, որ Android օպերացիոն համակարգից օգտվողները նույնպես ցանկացան իրենց սմարթֆոնների վրա ունենալ նման հնարավորություն։ Gesture Control․ շատ փոքր ծավալով հավելվածն այս պարագայում լավագույն օգնությունն է։

Կարևոր է ընդգծել, որ Gesture Control-ը լիովին անվճար է և superuser-ի (Root իրավունքներ) կարիք ընհդհանրապես չունի։ Ծրագրի տեղադրումից հետո պարզապես պետք է նրան թույլ տալ օգտվել այսպես կոչված «Հատուկ հնարավորություններից» (Специальные возможности)։

Վերոնշյալ գործողություններից հետո էկրանի ստորին հատվածում կհայտնվի սև սանդղակ։

Հենց այդ սանդղակի կամ գծի շնորհիվ կարելի է արդեն օգտվել համակարգի բոլոր հնարավորություններից։ Դեպի վերև տրված յուրաքանչյուր գործողություն համակարգը կընդունի, որպես գլխավոր էջ վերադառնալու հրահանգ, դեպի ձախ՝ վերադարձ նախորդ էջ, իսկ աջ կողմով կկանչի Ծանուցումների վահանակը (панель уведомлений

Այնուամենայնիվ, ցանկության դեպքում, Դուք ինքներդ կարող եք կարգավորել ծրագրի հրահանգների ժեստերը և նրան նոր պարամետրեր հաղորդել։

Ծրագրի հիմնական բաղադրիչները հասանելի են լիովին անվճար։ Դրա ավելի լայն հնարավորություններն օգտագործելու դեպքում, սակայն, Դուք արդեն ստիպված կլինեք որոշակի գումար վճարել։

Օգտատերերի համոզմամբ, անվճար տարբերակը լիովին բավարարում է իրենց քմահաճույքներին և գումար վճարելու և ամբողջական հավելվածը ձեռք բերելու անհարժեշտությունն առանձնապես չի էլ զգացվում։

Ծրագրի հղումը՝ ՍԵՂՄԵԼ ։ Այն կարելի է գտնել նաև Play Merket-ում։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ RedNews.Info

Share this...
Share on FacebookShare on Google+Share on VKBuffer this page

Загрузка...