Նայեք Ձեր եղունգներին, անցեք հղումով և տեսեք, թե ինչպիսի հատաքրքիր մանրամասներ կարող է պատմել դրանց ձևը Ձեր առողջական վիճակի մասին. ՖՈՏՈՇԱՐՔ


Загрузка...

Վաղուց հայտնի է, որ մարդու օրգանիզմը հագեցած է բազմաթիվ ցուցիչներով, որոնց հետևելու դեպքում մարդը կկարողանա ազատվել առողջական բոլոր խնդիրներից:

Նման ցուցիչներից են համարվում մարդու եղունգները:

8-1

Բժիշկները վստահ են, որ անհրաժեշտ է ոչ միայն հոգ տանել դրանց մասին, նաև մշտապես հետևել, որպեսզի բաց չթողնել փոփոխությունները:

Ներկայացնում ենք եղունգների հետ կապված մի շարք փոփոխություններ, որոնք կարող են պատմել մարդու առողջության մասին:

1. Գունաթափում և խամրում

02

Նյու Յորքի բժշկական կենտրոնի մաշկաբան Ջուլիա Ցզիի կարծիքով՝ եղունգների գունաթափումը և խամրումը, որը նախկինում չի դիտվել, կարող է մատնանշել եղունգների ափսեի հետ կապված խնդիրները:

«Եթե այդպիսի հետքեր են հայտնվում, ապա դա կարող է հանդիսանալ եղունգի ափսեում զարգացող մելանոմա»,- բացատրում է բժիշկը:

2. Եղունգների դեղնագույն երանգ

«Եթե եղունգները դեղին երանգ են ստացել, ապա դա կարող է լինել պսորիազի նշան»,- նշում է բժիշկը:

03
Մի շարք մասնագետների կարծիքով՝ եղունգների դեղին երանգը վկայում է երիկամների հետ կապված խնդիրների մասին:

3. Կապտագույն երանգ

Ոչ պակաս մտահոգիչ է եղունգների կապտավուն երանգ ստանալը:

04
Հարվարդի բժշկական դպրոցի բժիշկ Անդրեա Վայլայի խոսքերով՝ դա կարող է վկայել հեմոգլոբինի ցածր մակարդակի,  շնչառական համակարգի և արնահոսության մասին:

4. Սպիտակ հետքեր

Եղունգների վրա սպիտակ հետքերը կարող են հայտնվել և անհետանալ: Շատերը նախընտրում են դրանց նշանակություն չտալ, բայց իզուր: Աննշան սպիտակ հետքերը խոսում են օրգանիզմում կալցիումի և ցինկի պակասի մասին:

05

Ընդ որում, եթե եղունգների վրա հայտնվում են հորիզոնական սպիտակ գծեր, ապա դա վկայում է երիկամների հիվանդության մասին:

5. Խաչաձև ձողեր

Բժիշկների խոսքերով՝ եղունգների մակերեսին փոքր փոսերի առկայությունը կարող է նախազգուշացում լինել այն մասին, որ մարդը մշտապես ուժեղ սթրեսի է ենթարկվում:

06

Դրանց հայտնվելու երկրորդ պատճառը նյութափոխականության խանգարումն է: Եվ վերջապես երրորդ պատճառը՝ եղունգների վնասվածքն է:

6. Երկար գծեր

Եղունգների վրա երկար գծեր ամենից հաճախ հանդիպում են տարեց մարդկանց մոտը, որը պայմանավորված է օրգանիզմում տարիքային փոփոխություններով:

07

Սակայն երբեմն այդպիսի գծեր կարող են հանդիպել նաև երիտասարդների մոտ: Այդ դեպքում երկար գծերը մատնանշում են այն մասին, որ մարդը ոչ բավարար քանակությամբ հեղուկ է օգտագործում:

7. Փխրուն և շերտազատվող

Փխրուն և շերտազատվող եղունգների մի քանի պատճառ կա: Բժիշկները նշում են, որ դրանց ամենատարածված պատճառը A, E, D վիտամինների, ինչպես նաև երկաթի ու ցինկի պակասն է:

08

Միաժամանակ փխրուն և շերտազատվող եղունգները կարող են վկայել սիրտ-անոթային համակարգի և էնդոկրին համակարգի խնդիրների մասին, մասնավորապես, կարող են լինել շաքարային դիաբետի առաջնային նախանշան:

Share this...
Share on FacebookShare on Google+Share on VKBuffer this page

Загрузка...