Մարդիկ փորձեցին օգնել ձյան մեջ սառած շանը, սակայն տեսնելով, թե ում է պահում նա իր կրծքի տակ՝ անմիջապես շտապ օգնություն կանչեցին. ՖՈՏՈՇԱՐՔ


Загрузка...

Ինչի՞ մասին եք մտածում, երբ արտասանում եք «Սիբիր» անվանումը: Որոշները պատկերացնում են թարմ խոտ, անտառներ և վայրի կենդանիների մեծ տեսականի:

Սակայն մարդկանց մեծ մասը միանգամից պատկերացնում են ցրտաշունչ ձմեռ, մեծ քանակությամբ ձյունն և դժվարանցանելի տեղանք:

Նշենք, որ ձմռանը ոչ հազվադեպ օդի ջերմաստիճանը նվազում է մինչև -40-ից -50 աստիճան:

Յուրաքանչյուր չափահա մարդ քաջ գիտակցում է, որ այդպիսի ջերմաստիճանային պայմաններում չի կարելի երեխային թողնել դրսում:

Այդուհանդերձ, այդպիսի դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Ալթայի երկրամասում:

Հենց այստեղ մայրն իր երկուամյա աղջկան թողել էր տան բակում, երբ օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -20 աստիճան:

Երեխան ապրելու քիչ հնարավորություն ուներ, սակայն իսկական պահապան հրեշտակի դերում հանդես է գալիս այդ տանն ապրող շունը, ով հավանաբար բնազդաբար հասկացել էր, որ երեխայի կյանքին վտանգ է սպառնում:

Շունը փոքրիկին թաքցնում է իր մարմնի տակ, ինչը թույլ է տալիս նրան տաք պահել և ցրտին դիմանալ ամբողջ երկու օր: Երկու օր էր անցել, երբ հարևանները նկատեցին երեխային և շուտով համոզվեցին, որ ամեն ինչ կարգին է` չնայած իրավիճակի լրջությանը:

Ճիշտ է, չորքոտանին իսկական հերոսական արարք էր գործել, այնուամենայնիվ, փոքրիկ աղջնակի մոտ սուր հիպոթերմիա է հայտնաբերվում:

Վերոնշյալ երկրամասի բնակիչներն այժմ շանն անվանում են հերոս կամ փրկիչ, իսկ երեխայի մորը սպառնում է անազատություն և ծնողական իրավունքներից զրկում:

Նյութը հրապարակման պատրաստեց` Rednews.info

Share this...
Share on FacebookShare on Google+Share on VKBuffer this page

Загрузка...