Այս մասին անգամ գաղափար չունի կանանց 93%-ը. Ահա, թե ինչ սարսափելի հետևանքներ կարող է ունենալ ԱՅՆ, ինչը սխալ է անում, գրեթե յուրաքանչյու կին


Загрузка...

Տատյանա Գշվենդի հոդվածը հարթ որովայնի և պիրկ հետույքի մասին ոչ միանշանակ արձագանք է ունեցել համացանցում, այդ թվում՝ բացասական:

Պարզվում է՝ կանանց 93%-ն այս մասին ոչինչ չգիտի:

Տատյանային ասում էին, որ նա ոչինչ չգիտի կանանց մարզումների մասին, արդարացնում է նրանց, ովքեր գիրանում են բազմոցին պառկած, թեև քաշի հետ գրագետ աշխատանքում վնասակար ոչինչ չկա…

Ուստի Տատյանան գրել է իր հոդվածի շարունակությունը, որը ներկայացնում է EnterTrain-ը:

Կանանց մարզումների մասին

luc

«Թույլ սեռ» արտահայտությունն առաջացել է ոչ որովհետև կինը չի կարող ծանրություն բարձրացնել, այլ այն բանի հետ կապված, թե դրան ինչ խնդիրներ են հաջորդում… Կանանց կոնքային ստոծանու մեջ կա լայնացում արգանդի վզիկի շուրջը:

Այսինքն միզապարկը, արգանդը, ձվարանները ներքևից մկանային պահում չունեն:

Որպեսզի օրգաններն իրենց տեղերում լինեն և նորմալ գործեն, պատասխանատու է ոչ միայն այդ մկանային գամակը, այլև կապերը: Դրանց միջոցով արգանդը, խողովակները, ձվարանները և մյուս մասերն ամրանում են հետույքի ոսկորներին:

Ուստի պետք է նկատի ունենալ, որ Կեգելի վարժությունները և ինտիմ մկանների ամրացման այլ համակարգեր ազդում են հենց մկանների վրա: Դրանք չեն կարող վերադարձնել կապերի սկզբնական երկարությունը և ուժը:

123-1

Հենց վերը նշված պահող կառուցվածքը կորցնում է առաձգականությունը, սկսվում է ներքին օգանների իջեցում: Դա ընդհանրապես մահացու չէ և հիվանդություն չէ, բայց կարող է թունավորել կյանքը: Ցավեր են առաջանում մեջքի ստորին մասում, որովայնը ցավում է, կամ այնտեղ ծանրության զգացում է առաջանում, ավելի դժվար է օրգազմի հասնել, կանայք կարող են ցավ զգալ սեքսի ժամանակ: Խախտվում է ցիկլը, հղիանալու հետ կապված խնդիրներ են առաջանում:

Աստիճանաբար տեղահանված օրգանների պատճառով սկսվում է անմիզապահություն: Տհաճություններից են նաև գազերն աղիներում և դա ամենաանհարմար պահին պահել չկարողանալը: Կամ տանջում է փորկապությունը:

Ի դեպ, այս մասին խոսել ընդունված չէ: Ինչո՞ւ է իջեցում տեղի ունենում: Կարծում եմ՝ ամեն ինչ սկսվել է, երբ մարդն էվոլյուցիայի ընթացքում կանգնել է երկու ոտքերի վրա: Կաթնասունները 4 վերջույթներով են քայլում, և կոնքի ներքևի մասի վրա ծանրաբեռնվածությունը այլ կերպ է բաշխվում, քան հոմոսափիենսի դեպքում:

Իսկ բժշկական գրականության մեջ նշվում են հետևայլ գործոնները.

  • Շարակցական հյուսվածքի բնածին դիսպլազիա: Կասկածի տակ են հայտնվում մաշկի ձգվածություն, երակների վարիկոզ լայնացում, կապտուկների առաջացման հակվածություն, որովայնի ուղիղ մկանի դիասթազ, պորտալարային ճողվածք, հոդերի հիպերշարժունություն ունեցողները:
  • Սեռը: Կանանց կոնքային ստոծանին դիմացի մասում է թուլանում: Ուստի կանանց դեպքում արտանկման դեպքերն ավելի շատ են քան տղամարդկանց դեպքում:
  • Հղիություն և ծննդաբերություն: Մի բան է փոքր արգանդը պահելը, այլ է 9-րդ ամսում երեխայի, պտղաջրերի, ընկերքի քաշին դիմանալը: Ծննդաբերության ժամանակ որպեսզի արգանդի վզիկը բացվի մկանները պետք է ավելի ուժեղ ձգվեն:
  • Ճարպակալում: Ավելորդ քաշը ճարպ է ոչ միայն մաշկի տակ, այլև ներքին օրգանների շուրջը: Դա ևս ավելորդ ծանրություն է հետույքի ներքևի մասի համար, ուստի կարևոր է հետևել քաշին:
  • Քիչ շարժուն կենսակերպ: Հյուսվածքներին սնունդը չի բավարարում, դրանք թուլանում են:
  • Էստրոգենային անբավարարություն: Առանց բավարար քանակի էստրոգնների հյուսվածքները կորցնում են էլաստիկությունը:
  • Ներորովայնային ճնշման պարբերական բարձրացում:
  • Պատճառը կարող է լինել քրոնիկական փորկապությունը, բրոնխիտի կամ ասթմայի հետևանքով հազը, ծանր աշխատանքից պարբերական ֆիզիկական սթրեսը, ծանրություններ բարձրացնելը:

Ներորովայնային ճնշման մասին մանրամասն

Կարևոր չէ ՝մենք կարտոֆիլի պարկ ենք բարձրացնում, թե մարզման ժամանակ ձգում ենք անում, այն բարձրանում է: Մեծ քաշի հետ համակարգված աշխատանքը դանդաղ, բայց հաստատորեն ճնշում է կոնքային ստորին մկանները լայնացնում է կապերը, որոնց վրա ամրանում են օրգանները:

Մեծացող երեխաներին գրկելը ևս արտանկման ռիսկ է առաջացնում: The effects of walking speeds and carrying techniques on intra-abdominal pressure in women ուսումնասիրության ընթացքում սարքերն արձանագրել են, որ քայլքի արագությունը և երեխային ձեռքերի վրա պահելը զգալի փոփոխություն է առաջացնում ներորովայնային ճնշման դեպքում:

Կա՞ կնոջ առողջության համար անվնաս քաշ

Ես այս հարցը տվել եմ ամերիկացի ֆիզիոթերապևտ Լինն Շուլթեին: Ըստ նրա՝ իդեալական դեպքում կնոջ համար բավարար է աշխատել սեփական քաշի վրա՝ խուսափելով ծանրաձողերից:

Կա նաև վարկած, որ դա 5 կգ-ից ավել չէ: Այս հայացքը հիմնված է նրա վրա, որ կոնքային մկանները կարող են հղիության ժամանակ պահել աճող երեխայի, պտղաջրերի, ընկերքի քաշը, այսինքն՝ մոտ 5 կգ:

Հետազոտություններից մեկի արդյունքներով՝ կոնքային մկանների վրա զգալիորեն ազդում է 10 կիլոգրամից սկսած քաշը:

104412460_2749438_vesi

Կանանց կոնքային մկանները թուլացնում են ոչ միայծանրություն կրելը և վարժությունները, այլև ֆիզիկական ծանրաբեռնվածության տեսակները, որոնց դեպքում պետք է վազել և թռչել:

Որպես հակադրություն՝ ինձ օրինակ են բերում ծանոթ աղջիկների, որոնք սրահում աշխատում են քաշի հետ և նրանց մոտ ամեն ինչ նորմալ է: Ճիշտ է: Միայն թե ներքին օրգանների իջեցումը վայրկենական գործընթաց չէ, դրա առաջացման հավանականությունը և արագությունը կախված է շարակցական հյուսվածքի գենետիկ ամրությունից, հղիությունների թվից, ծննդաբերությունից և դրա ժամանակ վնասվածխքերից, օրգանիզմին բաժին ընկնող ծարաբեռնվածությունից:

Ճշմարտության պահը կլինի դաշտանադադարը, երբ օրգանզիմի ռեսուրսները նվազում են:

Նյութի աղբյուրը՝ 1in.am

Share this...
Share on FacebookShare on Google+Share on VKBuffer this page

Загрузка...