Խելացի աղջնակի հարցերն ապշեցրին մորը․․․

Ես ավտոտնակում ներկում էի կահույքը, իսկ իմ 3-ամյա աղջիկը կավճով նկարում էր բետոնե հատակին:

Հանկարծ նա արտաբերեց՝ ասելով. «Ես ուրախ եմ, որ Աստված հենց քեզ է դարձրել իմ մայրիկը»:

Ես պատրաստ չէի նրա ասածին, ուստի կրկնեցի. «Ի՞նչ»:
Այս անգամ նա ավելի անսպասելի պատասխան տվեց. «Ես ուրախ եմ, որ դու իմ մայրիկն ես Աստծուց»:

Իմ աչքերը լցվեցին արցունքով: Հետո իմ բալիկը սկսեց աղոթել. «Աստված շնորհակալ եմ քեզ, որ տվել ես ինձ իմ մայրիկին: Շնորհակալ եմ քեզ նրա համար, որ նա ինձ համար նախաճաշ է պատրաստում և մենք այսօր պատրաստելու ենք դդմով կարկանդակներ: Հուսով եմ, այն մեզ մոտ կստացվի»:

Հետո նա բացեց աչքերը և շարունակեց նկարելը:

-Ո՞վ է քեզ այս ամենը սովորեցրել,- հարցրեցի ես՝ փորձելով կուլ տալ կոկորդիս կանգնած թուքը:

Նա ընդամենը երեք տարեկան է, բայց նրա փոքրիկ սրտում այդքան երախտագիտություն կա:

Սովորաբար մեր աղջիկը երբեք չէր աղոթում բարձրաձայն: Զարմանալի է, որ նրա փոքրիկ սիրտն այդքան սեր է տեղավորում իր մեջ, իսկ նրա ուղեղը գիտակցում է Աստված, սեր և երախտագիտություն հասկացությունները:

-Շնորհակալ եմ Շեյլա,- ասացի ես՝ հավելելով, որ շատ ուրախ եմ, որ Աստված ինձ նրա պես աղջիկ է պարգևել:

Ես նրան կգրկեի, եթե ձեռքերս մաքուր լինեին:

Ես մտածեցի, որ դա խոսակցության ավարտն էր, բայց աղջիկս ևս մեկ հարց տվեց.

-Իսկ դու երկար ես ինձ սպասե՞լ մայրի՛կ:

Ես նրան այդ պատմությունը պատմել էի հարյուրից ավելի անգամ, բայց նա նորից էր ուզում լսել այդ պատմությունը: Ես մոտեցա նրան:

-Այո՛, սիրելի՛ս, ես Աստծուն երկար խնդրեցի ինձ երեխա պարգևել, իսկ հետո մենք հայրիկիդ հետ իմացանք, որ դու իմ փորիկում ես: Մենք շատ երջանիկ էինք:

-Իսկ դու գիտե՞ս, թե ինչու Աստված քեզ երեխա չէր տալիս,- հարցրեց երեխաս, ինչին զարմացած պատասխանեցի. «Ո՛չ, արևս: Ես չգիտեմ»:

-Ես գիտեմ,- ասաց նա՝ հավելելով, որ այդ ընթացքում Աստված իրեն է ստեղծել:

Ես նայեցի նրա խորունկ աչքերին, որոնք վերերկրային էին, իսկ խուճուճ մազերը ներծծում էին արևի շողերը: Այդ պահին ինձ թվաց, թե նա հազար տարեկան է:

-Նա ինձ էր ստեղծում: Այս պատասխանը բավական էր, որպեսզի հասկանայի, որ նա իսկապես Աստծո պարգևն էր:

Ես սա գրում եմ բոլոր նրանց համար, ովքեր աղոթում են երեխա ունենալու համար: Ես սա գրում եմ նաև նրանց համար, ովքեր կորցրել են իրենց հույսը:

Մի հուսահատվեք և զայրացեք Աստծո վրա, քանի որ վերջինս լսում է ձեր աղոթքները:

Հնարավոր է, որ Աստված մեզ երկար ժամանակ երեխա չի պարգևում միայն նրա համար, որ այդ ընթացքում հենց ստեղծում է մեր ապագա փոքրիկին, ով ծնվելուց հետո մի օր կասի. «Աստված ինձ շատ երկար ժամանակ է ստեղծել»:

Սա կլինի իրական երջանկությունը, պարզապես սպասեք:

Share this...
Share on FacebookShare on Google+Share on VKBuffer this page