Ցանկությունների երկինք․ ցանկություն պահեք, սեղմեք աստղի վրա ու իմացեք՝ կկատարվի՞ արդյոք

Ձեր առաջ սքանչելի գիշերային երկինքն է։ Պահեք ձեր ամենաբաղձալի երազանքն ու ընտրեք աստղերից մեկը։ Ստորև կիմանաք՝ վիճակվա՞ծ է ձեր երազանքին իրականանալ, թե՞ ոչ։ Միևնույն ժամանակ կպարզեք՝ ինչ պետք է անեք՝ երազանքի իրականացումն ավելի մոտեցնելու համար։№1. Ձեր անհամբերությունն ու հավակնոտությունը հաճախ խանգարում են ձեզ հասնել նպատակին։ Մեղմացրեք ձեր կիրառած հնարքները, բավական է՝ ամեն ինչ խիստ վերահսկողության տակ պահել։ Միայն դրանից հետո ձեր ցանկություններն անպայման կիրագործվեն։

№2. Բավականաչափ կենտրոնացած եք սեփական ցանկությունների վրա։ Երբ ձեր գլուխն անընդհատ դրանք կյանքի կոչելու մտքերով չզբաղեցնեք, շուտով կգոհանաք արդյունքից։

№3. Ձեր երազանքին վիճակված է իրականանալ։ Պետք է ընդամենը համբերատար սպասեք։

№4. Դուք այն մարդկանցից եք, որոնք սովոր են լողալ հոսանքի ուղղությամբ՝ հարմարվելով փոփոխվող հանգամանքներին։ Ձեզ պակասում է նպատակասլացությունը; Հավատացեք ձեր ուժերին։ Եվ այդ ժամանակ ձեր երազանքն անպայման կիրականանա։

№5. Ձեր երազանքը կարող է իրականություն դառնալ մոտակա ժամանակ, սակայն չի բացառվում, որ երբ դա տեղի ունենա, հիմա էլ սկսեք մտածել․ «Բայց սա ինձ պե՞տք էր, որ»։

№6. Դուք ձեր ուժերի և հնարավորությունների վրա վստահ, միանգամայն նպատակասլաց մարդ եք։ Իսկ ձեր նմաններին բախտը հաճախ է ժպտում։ Ձեր դեպքում կարող է կյանքի կոչվել ամենաանիրականանալի երազանքը։

№7. Ձեզ, անտարակույս, կարելի է անվանել ամենահաջողակ մարդը։ Սակայն մտահղացումը իրականացնելու ճաապարհին երբեմն սկսում եք ծուլանալ։ Փորձեք ջանքեր չխնայել երազանքն իրագործելու համար, և միայն այդ դեպքում այն կկատարվի։

№8. Ձեր երազանքը գրեթե իրականացել է։ Մնում է մի քիչ համբերություն ունենալ և սպասել։

№9. Դուք բարձր ճախրանքի թռչուն եք և սովորել եք վիթխարի բաների մասին երազել։ Ջանացեք համեստ լինել ձեր ցանկություններում, հակառակ դեքում մեծ է հավանականությունը, որ ձեր մտածածը չի կատարվի։

№10. Դուք շրջապատի, ինչպես նաև ձեր նկատմամբ չափազանց պահանջկոտ մարդ եք։ Եթե նպատակ եք դրել ձեր առաջ, ոչ մի խոչընդոտ ձեզ չի հուսահատեցնի։ Եվ այդ ռազմավարությունը կօգնի ձեզ հասնել ըղձալի երազանքին։

№11. Ձեր երազանքն ուր որ է իրականություն կդառնա։ Կարևորը՝ երբեք հավատը մի կորցրեք։

№12. Ձեր երազանքը կարոող է իրականություն չդառնալ միայն այն դեպքում, եթե դրա համար բավականաչափ ջանքեր չներդնեք։ Սկսեք ընդառաջ գնալ ձեր երազանքին, և այն անպայման կիրականանա։ Հիշեք․ երազանքի իրականանալը միմիայն ձեզնից է կախված։ Մի զլացեք և ջանքեր մի խնայեք ձեր մտահղացումները կյանքի կոչելու համար։ Անպայման լավագույնին հավատացեք։

Share this...
Share on FacebookShare on Google+Share on VKBuffer this page