Թվում է, թե սովորական ճանապարհային արգելապատնեշ է. բայց տեսնելով, թե ինչպես է դա գործում, շատ կզարմանաք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մետաղական արգելապատնեշները տեղադրվում են, որպեսզի վարորդները դուրս չգան ճանապարհի եզրից:

Սակայն հաճախ, երբ մեքենան մեծ արագությամբ հարվածում է դրանց, հետևանքները հաճախ մահացու են լինում:

Վերջերս Հարավային Կորեայի ընկերություններից մեկը մշակել է ճանապարհային արգելապատնեշի նոր տեսակ, որի նպատակն է պահպանել վարորդների ու ուղևորների կյանքը: Այդ գյուտն իրենից ներկայացնում է մետաղական խողովակներ, որոնց միջև գտնվում են պլաստիկե պտտվող շրջանակներ: Վերջիններս դեղին գույնի են ու ունեն լուսարձակող կազմ:

Երբ մեքենան հարվածում է դրան, այն իր վրա է վերցնում հիմնական հարվածը: Դեղին խողովակները սկսում են պտտվել ու թույլ չեն տալիս մեքենային շրջվել:

Share this...
Share on FacebookShare on Google+Share on VKBuffer this page