Եթե Ձեզ մոտ առկա են սթրեսի այս 10 նախանշանները, ուրեմն Դուք շտապ պետք է հոգեբանի դիմեք

Տկարություն երբեմն զգում է մեզնից յուրաքանչյուրը, սակայն եթե ինչ-որ բան մեզ մշտապես անհանգստացնում է, իսկ պատճառը ոչ մի կերպ չենք կարողանում պարզել, ապա անհրաժեշտ է լրջորեն վերաբերել սեփական առողջությանը:
Հնարավոր է, որ ամբողջ մեղավորը սթրեսն է, չէ որ իզուր չեն ասում, որ մեր բոլոր հիվանդությունները հենց այդ պատճառով են առաջանում, գրում է RedNews-ը:

Մենք ընտրել են մի քանի ակնհայտ նախանշաններ, որոնք ահազանգում են այն մասին, որ սթրեսը փորձում է քայքայել մեր առողջությունը՝ վնաս հասցնելով օրգանիզմին:

1. Մաշկային հիվանդություններ

Պսորիազը, պզուկները և այլ մաշկային հիվանդությունները կարող են առաջանալ սթրեսի պատճառով: Գիտնականները ուսանողների խմբի վրա հետազոտություն են իրականացրել, որի արդյունքները հաստատել են հոգեբանական լարվածության և մաշկային խնդիրների միջև ուղիղ կապը:
Նույն արդյունքն է ստացվել նաև մկների վրա կատարված փորձարկումների ժամանակ:

2. Անկանոն քաշ

Հնարավոր է, որ դուք հայտնվել եք այնպիսի իրավիճակում, երբ քաշի կանոնակարգման չեք հասել ոչ դիետաների և ոչ էլ ֆիզիկական վարժությունների միջոցով:

Շատ ուժեղ անհանգստությունները ևս կարող են ավելորդ քաշ հավաքելու պատճառ դառնալ: Նման դեպքերում մարդու օրգանիզմում առաջանում է սթրեսի հորմոնը՝ կորտիզոլը, որը խթանում է ճարպերի ու ածխաջրերի նյութափոխանակությունը, ինչպես նաև պահպանում արյան մեջ շաքարի անհրաժեշտ մակարադակը:

Եթե վերոնշյալ հորմոնը մեծ քանակությամբ արտադրվի, ապա մարդը սկսում է շատ ուտել և գիրանալ:

Սակայն երբեմն լինում է նաև այնպես, որ էմոցիոնալ ապրումների արդյունքում մարդը նիհարում է:

3. Հաճախակի մրսածությունը

Սթրեսի դեպքում ինչպես արդեն ասացինք, արտադրվում է կորտիզոլ հորմոնը, որն էլ բորբոքումների առաջացման պատճառ է դառնում, սակայն եթե մարդը գտնվում է խրոնիկ սթրեսի մեջ, ապա իմունային համակարգը դառնում է պակաս զգայուն նշյալ հորմոնի նկատմամբ, ինչն ուժեղացնում է բորբոքային արձագանքը:

Ուստի պետք չէ ամեն դեպքում մեղադրել մրսածությանը և «սկվազնյակներին»:

4. Ստամոքսաաղիքային խանգարումներ

Գոյություն ունեն գիտական ապացույցներ այն բանի, որ սթրեսը բացասաբար է ազդում ստամոքսաաղիքային տրակտի աշխատանքի վրա: Երբեմն որովայնի ցավին և փքվածությանը չեն օգնում դեղերը: Նման դեպքերում արդյունավետ է հոգեբանին դիմելը:

5. Ցրված ուշադրություն

Մարդը, ով երկար ժամանակ գտնվում է սթրեսի մեջ, դժվարանում է կենտրոնանալ հստակ խնդիրների վրա: Եթե դուք նկատել եք, որ բավականին ցրված եք դարձել, ապա պետք է մտածեք մի փոքր հանգստանալու մասին:

6.Մազաթափություն

Գիտնականները նաև պարզել են, որ սթրեսը կարող է սպառնալիք լինել մազերի համար: Հետևաբար, երբ նկատում եք, որ ձեր մազերը հաճախակի են թափվում և անգամ չեն օգնում համապատասխան դիմակներն ու շամպունները, ապա իմացեք, դարձյալ մեղավոր է սթրեսը:

7. Գլխացավեր

Հայտնի է, որ գլխացավերը բազմաթիվ պատճառներ կարող են ունենալ, սակայն երբեմն գլխացավի պատճառ կարող են դառնալ էմոցիոնալ բացասական ապրումներն ինչպես տանը, այնպես էլ աշխատանքի վայրում:

Դեղեր ընդունելուց հետո գլխացավը կարող է անցնել, սակայն եթե սթրեսը շարունակվի, ապա գլխացավը նորից ու նորից կհայտնվի:

8. Սեռական ներգրավվածության նվազում

Մարդը, ով էմոցիոնալ է և պարբերաբար սթրեսի է ենթարկվում, ապա նրա մոտ սեռական ներգրավվածությունը նվազում է: Այդպիսի եզրահանգման են եկել մի խումբ գիտնականները՝ կատարելով իրենց ուսումնասիրությունները: Ուստի, եթե դուք վաղուց չեք մերձացել, կարիք չկա անհանգստանալու և վիճելու. Դա չի լավացնի իրավիճակը , իսկ եթե խնդիրը սթրեսն է, ապա նման պահվածքը գնալով կխորանա:

9. Քնի խանգարումներ

Սթրեսային իրավիճակները կարող են լուրջ խնդիրների պատճառ դառնալ քնի խանգարման հետ կապված: Ձեր մշտական ուղեկցի հետ խորը էմոցիոնալ ապրումները կարող են հանգեցնել անքնության:
Դա շատ տհաճ իրավիճակ է, քանի որ ոչ լիարժեք քնի դեպքում մարդը կդժվարանա աշխատել կամ վայելել կյանքը:

10. Սիրտ-անոթային հիվանդություններ

Կյանքում մեր սիրտը ստիպված է շատ բաներ հանդուրժել, այդ թվում ուրախություն և տխրություն: Սթրեսը բացասաբար է անդրադառնում նաև սիրտ-անոթային համակարգի վրա: Գիտնականներն ապացուցել են, որ խրոնիկական սթրեսը հանդիսանում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկային գործոն:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ RedNews.Info

Share this...
Share on FacebookShare on Google+Share on VKBuffer this page