Այս վայելչակազմ կինը մանկապարտեզի դաստիարակ էր. Իսկ այսօր կանայք փակում են տղամարդկանց աչքերը, երբ նա հայտնվում է բեմում. Ահա, թե ով է նա. ՖՈՏՈՇԱՐՔ

Նադյան լույս աշխարհ է եկել Ուկրաինայի Խմելնիցկի մարզի Զբրուչովկա գյուղում։ Մայրիկի ծննդաբերական ցավերը ժամկետից շուտ վրա հասան։ Այնպես որ աղջնակի ծնունդն ընդունեցին ոչ թե հիվանդանոցի պատերում, այլ աղջկա հարազատ օջախում։

Ընտանիքի հայրը՝ Ալեքսանդր Մեյխերը տրակտորիստ էր, իսկ մայրը՝ Գալինա Շչիրբան, երկար ժամանակ Իտալիայում էր, որտեղ մեկնել էր փող վաստակելու հույսով։

Երբ Նադյան չորս տարեկան էր, հայրն ու մայրը բաժանվեցին։ Ստիպված եղան տեղափոխվել Վոլոչիսկ քաղաք՝ Խմելնիցկու մարզ, որտեղ ապրում էին մոր ազգականները։ Բայց հարազատ գյուղն ընդմիշտ մնաց աղջկա սրտում։ Նա սիրում էր նստել տեղի քարհանքի զառիթափին ու երազել մեծ պարուհու փառքի մասին։

Երազանքը կատարվեց։ Այսօր Նադեժդա Մեյխերին ճանաչում են որպես «ՎԻԱ Գրա» խմբի «Ոսկե կազմի» ամենավառ մեներգչուհիներից մեկը։

Նադյան 6 տարեկանից մեծ հետաքրքրություն դրսևորեց դասական երաժշտության և բալետի պարտիաների հանդեպ։ Աղջնակը բալետի ու բալետի պարուհիների մասին ոչ մի հաղորդում բաց չէր թողնում։

Ապագա աստղի դաստիարակությունը ստանձնել էր տատիկը։ Նա հետևում էր՝ ինչպես է թոռնուհին փորձում ընդօրինակել իր կուռքի՝ Մայքլ Ջեքսոնի «Լուսնային արահետը», ուրախանում էր դպրոցում նրա բարձր գնահատականներից․ ոչ մի «երեք» թվանշան չուներ։ Ու դա այն դեպքում, երբ Նադեժդան զբաղվում էր թեթև ատլետիկայով ու անգլերենի լրացուցիչ դասընթացի էր մասնակցւոմ։

11 տարեկանում աղջիկը գրանցվեց տեղի ժողովրդական պարերի խմբակում։ Նա ուզում էր բալետային պարտիա, բայց այնտեղ պարընկեր չգտան։ Շուտով Նադյային սկսեցին հրավիրել քաղաքայն մասշտաբի տոնակատարությունների՝ որպես մենակատար։ Արդեն 13 տարեկանում նա վաստակեց իր առաջին հոնորարը։

15 տարեկանում Մեյխերը հեռացավ հայրական տնից ու սկսեց սովորել մանկավարժական ուսունարանի պարարվեստի բաժնում։ Միաժամանակ համեստ աշխատավարձի դիմաց աշխատում էր մանկապարտեզում և բալետի ստուդիայում։

Երկու տարի անց Նադյան մեջքի խնդիրներ է ունենում․ բժիշկները ճողվածք են ախտորոշում։ Բայց նա չի կարողանում թողնել սիրած գործը։ Ուսումնարանն ավարտելուց հետո նրան հրավիրում են Խմելնիցկի քաղաքի մշակույթի տուն՝ երեխաներին պարարվեստին ծանոթացնելու։

Բեմում Նադեժդան միանգամայն պատահաբար է հայտնվում։ 2000 թվականին Մշակույթի տանը ելույթ է ունենում Վալերի Մելաձեն։ Նա ծանոթանում է համակրելի պարուսույցի հետ և նրան հերթագրում եղբոր՝ Կոնստանտինի մոտ՝ քասթինգի։ Կոնստանտին Մելաձեն հենց այդ նույն ժամանակ կանանց խմբի համար մեներգչուհի էր փնտրում։ Ահա այստեղ էլ պետք է գալիս Նադիայի՝ մորից ժառանգած երգեցողական տաղանդը։

Փորձերը շատ հաջող են անցնում։ «Փորձ № 5» երգը «ՎԻԱԳրա» խմբին լայն ճանաչում է ապահովում ոչ միայն Ուկրաինայում, այլև՝ Ռուսաստանում։ Սկսվում է ակտիվ հյուրախաղային կյանքը, որը տարիներ է տևում։

2006-ին Նադեժդան լքում է խումբն ու աշխատանքի անցնում հեռուստատեսությունում, որտեղ մի քանի տարի վարում է «Սիրո անհավանական պատմություններ» հաղորդաշարը։ Այնուհետև հաջորդում է «Պարեր աստղերի հետ» հեռուստահաղորդաշարը։ Մեկ տարի անց լույս է տեսնում Նադյայի «Այսրոպեական հակում» ոտանավորների ժողովածուն։

2011-ին Նադեժդան դարձյալ կարճ ժամանակով երգում է «ՎԻԱԳրա»-ում։ Այնուհետև ուժերը փորձում է կինոյում, ինչպես նաև նոր մեներգչային երգեր կատարում։ 2016-ի ձմռանը Նադեժդան երաժշտական ներկայացում է բեմադրում՝ հանդես գալով միաժամանակ որպես ռեժիսոր, սցենարի հեղինակ և դերասանուհի։

Այսօր Նադեժդա Մեյխերը իր հագուստի գիծն է թողարկում և հաջողությամբ նվաճում նորաձևության աշխարհը։

2014-ին դերասանուհին ամուսնացավ գործարար Միխայիլ Ուրժումցևի հետ։ Ամուսնական զույգն այժմ երեք երեխա է դաստիարակում․ Աննային և Մարիային, իսկ որդին՝ Իգորը, Նադեժդայի նախկին սիրո պտուղ է։

Հիրավի Նադեժդայի կյանքի պատմության ամեն մի տողը համառության և փութաջան աշխատանքի մասին է վկայում։

Աղբյուրը՝ BestInfo.am

Share this...
Share on FacebookShare on Google+Share on VKBuffer this page