9 մթերք, որոնցից հարկավոր է հրաժարվել 30 տարեկանից հետո

Տարիների ընթացքում փոխվում է ոչ միայն մարդու արտաքինը, այլև նրա նախասրություններն ու սովորությունները, ինչը բնական երևույթ է: Սակայն շատ հաճախ մարդիկ ուշադրություն չեն դարձնում իրենց սննդակարգին, մինչդեռ գալիս է մի պահ, երբ լուրջ փոփոխություններ պետք է արվեն նաև սննդակարգում:

Ներկայացրնում ենք 9 մթերք, որոնցից մարդը պետք է խուսափի 30 տարեկանից հետո:

1. Պրոտեինային ըմպելիքներ ու էներգետիկ բատոններ

Այս ըմպելիքներն ու էներգետիկ բատոնները չեն հագեցնում օրգանիզմը սպիտակուցներով և էներգիա չեն հաղորդում, ուստի հարկավոր է խուսափել դրանցից: Եթե ավելի երիտասարդ տարիքում մարդը կարող է չնախաճաշել կամ ուտել առաջին պատահած մթերքը, ապա տարիքի հետ նա պետք է սովորի ճիշտ սնվել և օգտագործել միայն առողջարար սննդամթերք:

Բացի այդ, հարկ է հիշել, որ էներգետիկ բատոնները պարունակում են բազմաթիվ վնասակար բաղադրիչներ, որոնք կարող են խիստ վտանգավոր լինել առողջության համար:

2. Սպիտակ հաց

Սպիտակ ալյուրից պատրաստված ցանկացած մթերք վնասակար է առողջության համար: Սպիտակ հացն ու կրուասանները պարունակում են մեծ քանակությամբ շաքար ու գլյուկոզա, որոնք կարող են խանգարել օրգանիզմում վաղ ծերացումն արգելակող շատ սպիտակուցների և կոլագենի արտադրությունը: Քաշի տատանումներից և արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումից խուսափելու համար խորհուրդ է տրվում սպիտակ հացի փոխարեն օգտագործել ամբողջահատիկ հաց:

3. Թխվածքաբլիթները

Թխվածքաբլիթները պարունակում են մեծ քանակությամբ ճարպեր ու կալորիաներ: Երիտասարդ տարիքում մարդու օրգանիզմը հեշտությամբ է յուրացնում նման սնունդը, սակայն 30 տարեկանից հետո ավելորդ քաշից ազատվելը շատ ավելի դժվար է լինում: Սա է պատճառը, որ հարկավոր է բացառել թխվածքաբլիթները կամ գոնե հնարավորինս խուսափել դրանցից:

4. Տարբեր սննդային հավելումներով պատրաստված պոպկորն

Առանց հավելումների պոպկորն այդքան վտանգավոր չէ, սակայն դրա պատրաստման ժամանակ օգտագործվող համային հավելումներն ու մեծ քանակությամբ յուղը խիստ վնասակար են զարկերակների համար և կարող են դառնալ մի շարք սրտանոթային հիվանդությունների առաջացման պատճառ:

5. Մարգարին

Կարագի փոխարինիչները պարունակում են տրանսճարպեր, որոնք կարող են դառնալ սրտի հիվանդությունների առաջացման ու զարկերակների խցանման պատճառ: Բացի այդ, տրանսճարպերը խթանում են մաշկի ծերացման գործընթացները և դարձնում են այն ավելի զգայուն ու խոցելի ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ:

6. Վերամշակված միս

Բեկոնը, խոզապուխտը և երշիկեղենի այլ տեսակները զրկում են մաշկը առաձգականությունից: Նմանատիպ մսամթերքը պարունակում է մեծ քանակությամբ նիտրատներ ու նիտրիտներ: Բացի այդ, դրանք թթվայնացնում են օրգանիզմի բջիջները, ինչի հետևանքով խանգարվում է կոլագենի և էլաստինի արտադրությունը:

7. Առանց շաքարի նախուտեստներ

Նման մթերքի մեջ շաքարի փոխարեն սովորաբար օգտագործվում են արհեստական քաղցրացուցիչներ, որոնք խիստ վնասակար են լյարդի համար:

8. Սառույցով սուրճ

Կոֆեին պարունակող ըմպելիքները նպաստում են վաղաժամ ծերացմանը: Դրանք խիստ բացասաբար են ազդում քնի որակի վրա, ինչը խանգարում է գիշերային հանգստի ժամանակ մաշկի վերականգնման գործընթացը: Բացի այդ, հարկավոր է խուսափել նաև նման ըմպելիքների համար նախատեսված ձողիկներից, քանի որ դրանց միջոցով ըմպելիքը խմելը նպաստում է հավելյալ կնճիռների առաջացմանը:

9. Գարեջուր ու կոկտեյլներ

Տարիքի հետ օրգանիզմի համար ավելի ու ավելի դժվար է լինում ալկոհոլային ըմպելիքները յուրացնելը: Նման ըմպելիքները դառնում են նաև քնի խանգարումների առաջացման պատճառ, ինչն էլ կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

Բացի այդ, ալկոհոլը ջրազրկում է մաշկը և նպաստում դրա առաձգականության կորստին: Սա է պատճառը, որ դրանց փոխարեն խորհուրդ է տրվում խմել բնական հյութեր, որոնք շատ ավելի օգտակար են և չեն առաջացնում կողմնակի բարդություններ:

Share this...
Share on FacebookShare on Google+Share on VKBuffer this page