Տան պայմաններում պատրաստվող միջոց՝ ոտքերի սնկերից ու կոշտուկներից ազատվելու համար

Fithacker.ru-ն գրում է, որ ոտքերը լուրջ և պարբերական խնամքի կարիք ունեն։ Տարբեր գործոնների ազդեցության հետևանքով ոտքերին կարող են կոշտուկներ առաջանալ, ինչպես նաև դրանք կարող են վարակվել սնկով։ Ուրախալի նորությունն այն է, որ տան պայմաններում պատրաստվող բնական միջոցի օգնությամբ կարելի է ազատվել այս խնդիրներից։ Այն պատրաստվում է ընդամենը երկու մատչելի ու պարզ բաղադրիչի օգնությամբ։

Բաղադրիչներ

ասպիրին, կիտրոնի հյութ։

Պատրաստման եղանակը

Մանրացրեք ասպիրինը։

Ավելացրեք կիտրոնի հյութ, լավ խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։

Ինչպես օգտագործել

Նախ հարկավոր է լավ մաքրել ոտքերը։ Մի փոքր պաստա քսեք մաշկի վնասված հատվածներին։ Թողեք այն ազդի 30 րոպե։ Ապա լվացեք ջրով։ Ցանկալի է, որ ջուրը տաք լինի։ Հատուկ քարի օգնությամբ մաքրեք ոտքերը նուրբ շարժումներով։ Սա կօգնի հեռացնել մեռած մաշկը։

Ոտքերը լվացեք տաք ջրով, լավ չորացրեք։

Share this...
Share on FacebookShare on Google+Share on VKBuffer this page