Ինչպես մեկընդմիշտ ազատվել պատերի կամ լվացարանի բորբոսից

Տան մաքրության և հիգենայի պահպանումը յուրաքանչյուր տնային տնտեսուհու կարևորագույն խնդիրներից է: Բոլորի մոտ լինում են դեպքեր, երբ երկար ժամանակ բացակայում են տանից, իսկ վերադառնալիս նկատում են, որ լոգարանի, խոհանոցի կամ մեկ տան պատերին բորբոս է հայտնվել:

Այսպիսի խնդիրներ առաջանում են հիմնականում խոնավ բնակլիմայական պայմաններում գտնվող բնակարաններում և առավել վտանգված են տարաբնույթ սնկերի և բորբոսի առաջացմամբ: Բորբոսը հեշտությամբ առաջանում և զարգանում է այն տան պատերի վրա, որտեղ օդափոխման համակարգ չի գործում: Ներկայացնում ենք պատերի վրա առաջացած բորբոսից ազատվելու երկու արդյունավետ միջոց:

1. Նաև և առաջ կրեք ռեզինե ձեռնոցներ: Մեկ բալոն ջրին խառնեք ¾ բաժակ հականեխիչ քիմիական նյութ, այնուհետև խոզանակով մաքրեք պատի բորբոնած հատվածը: 15 րոպե թողեք այդպես, որպեսզի լուծույթը ներծծվի մակերեսի վրա և նոր միայն պարզ ջրով պարզաջրեք այնուհետև չորացրեք:

2. Պետք է թասի մեջ լցնել 1 բաժակ եռացրած ջուր և 2-3 ճաշի գդալ սոդա, վրան ավելացնել 1 ճաշի գդալ լվացքի փոշի: Հագնել ձեռնոցներ, վերցնել ատամի խոզանակը և դրանով լվանալ բորբոսնած պատը կամ լվացարանի, սալահատակի շուրջ առաջացած բորբոսը: Մի քանի անգամ գործողությունը կրկնելուց հետո բորբոսն այլևս չի էլ հայտնվի:

Share this...
Share on FacebookShare on Google+Share on VKBuffer this page