40 տարեկան մայրիկն իր որդու մահից տարիներ անց որոշեց ամուսնանալ. Տեսնելով իր հյուրին նա չկարողացավ զսպել արցունքները. ՖՈՏՈՇԱՐՔ

Ավելի դաժան բան չկա մոր համար, քան սեփական երեխայի թաղումը:

Երկու տարի առաջ Ալյասկա նահանգից Բեկի Տյորնին ապրեց իր կյանքի վատագույն օրը, երբ մահացավ նրա որդին` Տրիստոնը:
Վերջինս ընդամենը 19 տարեկան էր:

01

Կնոջ համար շատ դժվար էր որդու կորստի հետ համակերպվելը, սակայն նա հասկանում էր, որ պետք է շարունակի ապրել:

Շուտով Բեկին հանդիպում է իր երազած տղամարդուն և համաձայնում է ամուսնանալ նրա հետ:

02

Իհարկե այդ նշանակալից օրը կինը չէր կարող չմտածել որդու մասին, ուստի նա սեղանի մոտ մի ազատ նստարան է թողնում, որի վրա գրված էր.

-Ես ներկա չեմ քո հարսանիքին, բայց ես երկնքում եմ և տեսնում եմ քեզ: Գուցե ես ցած իջնեմ և քեզ հետ անցկացնեմ այս օրը: Դու ինձ չես տեսնի, բայց ես կլինեմ քո կողքին:

03

Բեկին դեռ չգիտեր, թե ինչ անակնկալ էր իր համար պատրաստել նրա փեսացու Քելին:

Ամուսնության հանդիսավոր արարողությունից մի քանի րոպե առաջ նա Բեկիին ասում է, որ ուզում է ինչ-որ մեկի հետ ծանոթացնել նրան: Դա 21-ամյա Ջեյկոբ Կիբլին էր, ով Սան Դիեգոյից ժամանել էր այդ հարսանիքին ներկա լինելու համար:

04

Պարզվեց, որ Տրիստոնի մահվանից հետո Բեկին նրա որոշ օրգաններ որպես դոնոր տրամադրում է հինգ հիվանդների, դրանցից մեկն էլ Ջեյկոբն էր, ում բաժին է հասնում Տրիստոնի սիրտը:

05

Դժվար է բառերով նկարագրել նրանց հանդիպումը:

Իր այդ անակնկալով Քելին ուզում էր ոչ միայն ուրախացնել սիրելիին, այլ նաև օրինակ ծառայել մարդկանց:

06

Օրգանների տրամադրումն այլ մարդկանց ամենաանշահախնդիր և անձնազոհ արարքն է, որը կարող է մարդ անել:

Իսկ Ջեյկոբը խոստովանում է, որ իր և Բեկիի ընտանիքի միջև ինչ-որ ջերմ կապ կա, որը նա զգում է, բայց չի կարողանում բառերով բացատրել:

Share this...
Share on FacebookShare on Google+Share on VKBuffer this page