Կերակրի սոդան՝ ատամների, մաշկի, մազերի համար. օգտագործման 8 եղանակ

Ուզո՞ւմ եք մաքուր մաշկ ունենալ։ Ցանկանո՞ւմ եք, որ մազերն ավելի փայլուն ու գեղեցիկ լինեն, իսկ ատամները՝ ավելի սպիտակ։ Fithacker.ru-ն գրում է, որ այս բոլոր դեպքերում օգնության է հասնում կերակրի սոդան։

Դեզոդորանտ։ Մեկ բաժին կերակրի սոդան խառնեք մեկ բաժին եգիպտացորենի օսլայի հետ և անհրաժեշտության դեպքում քսեք թևատակերին։ Այս միջոցը կարող է կեղտոտել հագուստը։ Դրանից խուսափելու համար խառնուրդին մի փոքր կոկոսի յուղ ավելացրեք։

Մազերը մաքրելու համար։ Եթե մազերի խնամքի համար շատ քիմիական միջոցներ եք օգտագործում, դրանք կարող են մնալ մազերի մեջ։ Դրանք մաքրելը կարող է բավական բարդ լինել, բայց ձեզ օգնության կհասնի կերակրի սոդան։ Մի փոքր սոդա ավելացրեք սովորական շամպունի մեջ, լվացեք մազերը։

Ատամները սպիտակեցնելու համար։ Եթե ատամները դեղին գույն են ստացել, ձեզ օգնության կհասնի սոդան։ 1 ճաշի գդալ սոդան խառնեք 5 կաթիլ ջրածնի պերօքսիդի հետ։ Ավելացրեք մի քանի կաթիլ ջուր, պաստա պատրաստեք։ Քսեք ատամներին, թողեք 5 րոպե, լվացեք ատամի մածուկով։

Կուտիկուլայի առողջության համար։ Եղունգների շուրջ գտնվող մաշկը փափկեցնելու համար կերակրի սոդայով ու ջրով պաստա պատրաստեք, քսեք կուտիկուլային։

Մաշկի համար։ Մաշկը յուղոտ է և ծածկված բշտիկներո՞վ։ Այս դեպքում սոդան անփոխարինելի բաղադրիչ է։ Կերակրի սոդան ու ջուրը խառնեք ձեռքի մեջ, քսեք մաշկի վնասված և յուղոտ հատվածներին։

Ազատվեք ակնեից։ Նախ՝ մաքրեք մաշկի համապատասխան հատվածը։ Մեկ թեյի գդալ սոդան ավելացրեք մեկ բաժակ ջրին, ջուրը տաքացրեք, դեմքը մի փոքր մոտեցրեք գոլորշուն։

Չոր շամպուն։ Եթե մազերը կեղտոտվել են, և դրանք լվանալու հնարավորություն չունեք, ձեզ կարող է օգնել կերակրի սոդան։ Հարկավոր է մի փոքր սոդա քսել մազերին, սանրել։

Լոգանք։ Սոդան ավելացրեք ջրին, դրանով լոգանք ընդունեք։ Սա կօգնի մաքրել ծակոտիները։ Ջրին ավելացրեք եթերային յուղ, մի բաժին կերակրի սոդա և ծովի աղ։

Աղբյուրը՝ 168.am

Share this...
Share on FacebookShare on Google+Share on VKBuffer this page