10 ֆանտաստիկ և երազանքի դղյակ, որտեղ կցանկանար ապրել յուրաքանչյուրը. ՖՈՏՈՇԱՐՔ

Ցանկանում եք թաքնվել մարդկանցից և վայելել միայնությունը, խնդրեմ:

Ամեն ինչ կախված է դրամական հնարավորություններից, կրետիվությունից և մի փոքր մարդատյացությունից:

Վերջին գործոնից չես կարող խուսափել:

Տների այս հավաքածուից կհոսեն նրանց լոզերը, ովքեր կցանկանային միայնության մեջ հայտնվել՝ առանց հարմարավետությունը կորցնելու:

RedNews-ը ներկայացնում է.

1. Առաջին հայացքից սա սովորական մարգագետին է, սակայն իրականում այն լիարժեք տնակ է 2 մետր խորությամբ հողի տակ գտնվող, որը հեշտությամբ թաքնված է կողմնակի աչքից: Այն հագեցած է հարմարավետության համար անհրաժեշտ բոլոր պարագաներով, իսկ հետևի բակում ոչ մեծ լողավազան կա:

2.Մի ամունական զույգ ողջ կյանքը երազում էր հարմարավետ տնակի մասին և 1986 թվականին իրենց երազանքն իրականություն դարձրեցին:

3.Այս տունն իդեալական կերպով միաձուլվել է բնապատկերով՝ շնորհիվ ոչ սովորական դիզայնի և տանիքին կանաչ մամուռի:

4.Ստորգետնյա վիլա Վալսեում, Շվեյցարիա

Շվեյցարիայի իշխանություններն ուշադիր կերպով հետևում են, որպեսզի բնակելի շենքերի շինարարությունը չխաթարի քաղաքի ընդհանուր գեղեցկությունը:

Գրաուբյունդեն գավառում արգելված է բարձրահարկ շենքեր կառուցել, ուստի տեղի այս տան ճարտարապետն այն կառուցել է հրաշալի քարանձավում:

5. Արվարձան Հունան առևտրային համակարգի բարձրունքում:

Սա հրաշալի բացահայտում է 4 մլն մարդ բնակչությամբ քաղաքի համար: Գեղեցիկ տեսարան, մեծ բնակմակերես, և անգամ սեփական տարածք:
Չինաստանի համար աննախադեպ շռայլություն:

6.Լեռնային շալե Նորվեգիայի Հորդալանդում

Այս ֆուտուրիստական տունը հրաշալի կերպով միաձուլվել է բնապատկերի հետ, ինչին ձգտել են հասնել ճարտարապետները: Նմանատիպ էֆեկտի հասնելու համար շենքի վերջնական տեսքին ավելացվել են քարեր:

7.Ստորգետնյա տուն Կոկիմբոյում, Չիլի

Պատահական ճամփորդը կտեսնի միայն մի քանի սյուններ տափատանի մեջ, մինչդեռ ծովի կողմից հրաշալի տեսարան է բացվում դեպի երկհարկանի տուն, որի հարկերից մեկը գտնվում է գետնի տակ:

8.Հյուրանոց՝ Լապլանդիայի Mirrorcube գյուղում

Հսկա հայելային խորանարդը՝ 4х4х4 մետր չափերով խնամքով թաքնված է սոճու ճյուղերի հետևում: Այս հրաշալի շենքում կա երկու ննջասենյակ զուգարանով, հյուրասենյակ և տանիքին տեռաս: Տուն տանող ճանապարհն իրենից ներկայացնում է 12 մետրանոց կամուրջ:

9.Կալիֆորնյան գագաթներ, ԱՄՆ

Այս ոչ սովորական տունը մեկ սնկեր է հիշեցնում, մեկ՝ ավազե բլուրներ: Այն հրաշալիորեն համադրված է Կալիֆորնիայի անապատային տեսարանների հետ:

10.Պենտհաուզ Բեյրութում գտնվող ժայռի վրա.

Համարձակ նախագիծն իրականացվել է ժայռի մեջ ուղիղ ծովի վրա: Այս նախագիծը սկզբում հովանավորներ չի ունեցել, սակայն երբ լուանկարները հայտնվել են համացանցում, այն իրականություն է դարձրել բեյրութցի ներդրող:

Նյութը հրապարակման պատրաստեց Rednews.info

Share this...
Share on FacebookShare on Google+Share on VKBuffer this page