Արդյունավետ տնային հեղուկ՝ բերանը ողողելու համար, որն ընդամենը 2 րոպեում վերացնում է ատամնափառը

Փառը բակտերիաների կպչուն, անգույն թաղանթ է, որը ձևավորվում է ատամների վրա: Դա կարիեսի և լնդերի հիվանդության առաջացման հիմնական պատճառն է և կարող է ատամնաքարի վերածվել ամեն օր չհեռացվելու դեպքում:

Բերանը ողողելու հեղուկը բերանի խոռոչի հիգիենիկ գործողությունների բաղադրիչ է: Այն նվազեցնում է փառը, պայքարում է բակտերիաների դեմ, մաքրում է բերանի խոռոչը, շնչառությունը թարմացնում է:

Ներկայացնում ենք բերանը ողողելու տնային միջոց, որն արդյունավետ է և ոչ թանկարժեք:

Նատրիումի բիկարբոնատը սպիտակեցնելու և բծերը վերացնելու հզոր հատկություններ ունի, ուստի այն հաճախ օգտագործում են ատամները մաքրելու համար: Այն նաև ունի հակաբակտերիալ հատկություն, որը վերացնում է ատամնաքարը և միկրոբները, որոնք կարիեսի և բերանից տհաճ հոտի պատճառ են:

Բաղադրիչները՝

  • 1 ճ/գ կերակրի սոդա
  • ½ թ/գ աղ
  • ½ բաժակ ջրածնի պերօքսիդ
  • 1 բաժակ սառը ջուր
  • ½ բաժակ տաք ջուր ատամի խոզանակ ատամի փայտիկներ

Պատրաստումը՝

Խառնեք աղն ու սոդան, ատամի խոզանակը թրջեք տաք ջրով: Խառնուրդը լցրեք ատամի խոզանակի վրա և մաքրեք ատամները: Հետո թքեք: Սա կրկնեք 2 րոպե: Հետո խառնեք ջրածնի պերօքսիդը և տաք ջուրը և այդ լուծույթն օգտագործեք 1 րոպե բերանը ողողելու համար: Վերջում ատամի փայտիկներ օգտագործեք ատամների մեջտեղի ատամնաքարերը մաքրելու համար: Լվացեք սառը ջրով

Լրացուցիչ խորհուրդներ՝

Երբեք չպետք է կուլ տաք բերանը ողողելու հեղուկը, քանի որ այն կարող է վնասակար բաղադրիչներ պարունակել: Ատամները մաքրեք առնվազն օրական 3 անգամ ատամի որակյալ մածուկով:

Կծու սնունդը խթանում է թքագեղձերի աշխատանքը, իսկ թուքը բնական ճանապարհով ախտահանում է բերանի խոռոչը:

Share this...
Share on FacebookShare on Google+Share on VKBuffer this page