Տղայի սիրտը 20 րոպեով կանգ առավ ու նա մահացավ. Սակայն, երբ նա նորից հրաշքով բացեց աչքերը ասաց, թե ինչ է ասել նրան Հիսուս Քրիստոսը…

Բժիշկները կարող են մանրամասնորեն նկարագրել, թե ինչ է տեղի ունենում մարդու մարմնի հետ, երբ վերջինս մահանում է:

Սակայն ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչ է տեղի ունենում մարդու հոգու հետ, երբ սիրտը դադարում է բաբախել:

1

Մասնագետները մշտապես խուսափում են այդ հարցից, քանի որ իսկապես, շատ դժվար է խելամիտ պատասխան գտնելը:

Բայց շարունակում են այնպիսի դեպքեր պատահել, երբ մարդիկ սկսում են այդ մասին խոսել:

02

Շատերը, ովքեր գտնվել են մահամերձ վիճակում, պնդում են, որ իրենք մութ թունելի վերջում ինչ-որ լույս են տեսել: Նրանք նաև ընդգծում են, որ լույսը տեսնելու պահին իրենք հոգեկան հանգստություն և խաղաղություն են ձեռք բերում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի մարդու պատմություն, ով երկար ժամանակ գտնվել է մահվանից մեկ քայլ այս կողմ:

03

Զակ Քլեմենթ անունով դեռահասը սպասում էր իր 17-ամյակի լրանալուն, որը պետք է տեղի ունենար մայիսի 5-ին:

Նա տեղի ֆուտբոլային ակումբի խաղացող էր, ով շատ է հավանում տեսախաղերը:

04

«Վիկտորիա» ակադեմիան այդ օրն անցկացնում էր իր սովորական ֆուտբոլային մարզումը: Ամեն ինչ նորմալ էր ընթանում, քանի դեռ թիմի խաղացողներից մեկը Զակին չի տապալում գետնին:

Շտապ օգնության կամավոր Գարի Բեյն այդ օրը մոտակայքում էր, և նա մյուսների օգնությամբ Զակին տեղափոխում է Տեխասի կենտրոնական մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

05

Տղայի ծնողներն արդեն հիվանդանոցում էին, երբ իմացան սարսափելի լուրը՝ «Զակն արդեն 20 րոպե մահացած է»:

Տղայի մահվան պատճառը գլխուղեղի չվերականգնվող վնասվածքն էր:

06

Սակայն շուտով հրաշք է կատարվում, և դեռահասի սիրտը սկսում է բաբախել:

Նրա մարմնի ջերմաստիճանն արհեստականորեն իջեցվում է, որպեսզի ուղեղը կարողանա հաղթահարել սրտային վնասվածքը:

Ողբերգական այդ դեպքից մեկ օր անց Զակն արթնանում է իր հիվանդասենյակում:

07

Կատարվածից անգամ բժիշկներն են ապշում: Նրանք ավելի ուշ խոստովանում են, որ իրենց պրակտիկայում այդպիսի դեպքի առաջին անգամ էին հանդիպում:

Դեպքից երեք օր անց Զակը ծնողներին պատմում է այն մասին, ինչ տեսել է, երբ կորցրել է հիշողությունը:

08

Նրա խոսքերով՝ ինքը տեսել է մի տղամարդու խիտ մորուքով, կապույտ աչքերով և երկար մազերով:

Զակի պնդմամբ՝ այդ մարդը եղել է հրեշտակներով շրջապատված Հիսուսը: Նա նաև նշում է, որ իրեն հանդիպած տղամարդը չի ասում իր անունը:

09

«Այդ տղամարդն իր ձեռքը դրեց ուսիս և ասաց, որ ամեն ինչ լավ կլինի: Ինձ թվում էր, որ նա տեսնում է ինձ ներսից»,- նշում է Զակը՝ հավելելով, որ դրանից հետո ինքն էականորեն փոխվել է՝ դառնալով ավելի ուժեղ:

Շատ անծանոթ մարդիկ հավատացել են այս ընտանիքին, սակայն գտնվել են նաև այնպիսինները, ովքեր քննադատել են տղայի ծնողներին՝ չբացառելով, որ նրանք են երեխային այնպիսի դեղահաբ տվել, որը սրտի կանգ է առաջացրել:

010

«Մարդիկ կարող են վիճել գիտության և տրամաբանության հետ, բայց մարդկային փորձի հետ չես կարող վիճել»,- համոզված է Զակի հայրը:

Տղան այժմ վերադարձել է դպրոց, սակայն բժիշկները նրան արգելել են զբաղվել սպորտով կամ ակտիվ ֆիզիական գործունեություն ծավալել:

011

Այժմ նրա մարմնում տեղադրված է հատուկ դեֆիբրիլյատոր, որը հսկում է սրտի կարգավիճակը: Բժիշկները նշում են, որ Զակի մոտ սրտի կանգի հավանականությունը դեռ բարձր է:

012

Երեք շաբաթ անց Զակի ընտանիքի բժշկական ողջ անձնակազմի մասնակցությամբ տոնում էր Ամանորը:

Նրա սրտաբան Լիզա Ռոութենը նշում է, որ մարդիկ չեն սիրում խոսել այն մասին, թե ինչ է լինում մարդու հետ մահվանից հետո, մինչդեռ դա շատ հետաքրքիր թեմա է:

012 013

Նրա համոզմամբ՝ մարդիկ, ովքեր երբևէ չեն գտնվել կոմայի կամ կլինիկական մահվան մեջ, ապա իրավունք չունեն վիճել Զակի հետ:

014 015

Դուք միայն պատկերացրե՛ք, տղայի սիրտը 20 րոպեով կանգ է առել:

Share this...
Share on FacebookShare on Google+Share on VKBuffer this page