Մի անգամ կինը գալիս է Աստծո մոտ. Նրա մեջքը կորացել էր մեծ պարկի ծանրությունից…

Մի անգամ կինը գալիս է Աստծո մոտ: Նրա մեջքը կորացել էր մեծ պարկի ծանրությունից:
-Դու հոգնե՞լ ես կի՛ն,- անհանգստանում է Աստված և հավելում,- իջեցրո՛ւ պարկդ, նստի՛ր մի քիչ հանգստացիր:

-Շնորհակալ եմ, ես շատ ժամանակ չունեմ,- ասում է կինը և շարունակում,- Ես եկել եմ միայն խնդրեմ ու հետ գնամ, թե չէ այս ընթացքում կարող է մի բան պատահել: Երբեք ինձ չեմ ների դրա համար:

-Ի՞նչ ես ասում, պատրա՞ստ չես ինքդ քեզ ներել:

– Ես եկել եմ խնդրեմ, որ պահես և պահպանես նրան:

-Ես միայն դրանով էլ զբաղված եմ,- լրջորեն ասում է Աստված և հարցնում,- Միթ՞ե ես քեզ առիթ եմ տվել մտահոգվել այդ մասին:

-Ո՛չ, բայց այս կյանքում կյանքը լի է ամեն տեսակ վտանգներով, վատ ազդեցությամբ, թեք շրջապտույտներով: Իսկ նա այն տարիքում է, որ ուզում է ամեն ինչ փորձել, լինել ամեն տեղ, անձամբ համոզվել ինչ-որ բաներում: Ես շատ եմ վախենում, որ նա կարող է շրջապտույտը չհաղթահարել, սայթաքել և ընկնել, ինչից ցավ կզգա:

-Ոչի՛նչ, այդ դեպքում նա ավելի զգույշ կլինի, քանի որ սեփական մաշկի վրա կզգա, թե ինչ է իսկական ցավը,- պատասխանում է Աստված և հավելում, որ դա լավ փորձ կլինի նրա համար: -Ինչո՞ւ դու չես ուզում, որ նա ինքնուրույն սովորի ապրել:

-Բայց ես ուզում եմ նրան ազատել ցավից,- բացականչում է մայրը՝ շեշտելով, որ ինքը ծղոտով լի պարկն իր հետ մշտապես ման է տալիս միայն նրա համար, որպեսզի ծղոտով լցնի այն տեղը, որտեղ կարող է իր երեխան ընկնել:

-Եվ ի՞նչ է, դու ուզում ես, որ ես ծղոտով պատեմ նրան բոլոր կողմերից,- հարցնում է Աստված և շարունակում,- Դե նայի՛ր:

Այդ ասելուց հետո Աստված անմիջապես ծղոտի դեզերով է պատում կնոջ որդուն՝ վերջինիս զերծ պահելով վտանգներից, գայթակղություններից, զուգահեռ նաև կյանքից:

Կինը տեսնում է, թե ինչպես է իր որդին փորձում ազատվել ծղոտե դեզերից, բայց ապարդյուն:

Տղան հուսահատ փորձում է ազատվել ծղոտե շրջափակումից, սակայն շուտով ընկնում է հուսահատության մեջ:
Նա վերջ ի վերջո ինչ-որ տեղից լուցկի է գտնում և ծղոտն այրում: Արդյունքում վայրկյանական հրդեհ է բռնկվում:

-Տղա՜ս, ես գալիս եմ օգնության,- բղավում է կինը:

-Ուզում ես էլի՞ ծղոտ լցնես կրակի մեջ,- հարցնում է Աստված և ասում,- Հիշի՛ր, որքան շատ են ծնողները փորձում փափուկ կյանք ապահովել իրենց զավակների համար, այնքան ուժեղ է լինում երեխաների ցանկությունն այդ փափկությունից դուրս պրծնելու:

Եթե դա նրան չհաջողվի, ապա մարդը կարող է կյանքն ամբողջությամբ այրել: Չէ որ նա չգիտի, թե ինչ է ցավը: Դու մտածում ես, թե սա ծղոտի պարկ է, բայց իրականում այն խնդիրներով լի պարկ է: Այն ամենը, ինչի մասին դու մտածում ես կամ անհանգստացնում է քեզ, ուժ է հավաքում և վերածվում է իրականության, քանի որ դու այդ ամենին իրականանալու էներգիա ես տալիս:

Դա է պատճառը, որ քո բեռն այդքան ծանր է և մեջքդ կքված:

-Ի՞նչ է դուրս գալիս, որ ես չպե՞տք է հոգ տանեմ որդուս մասին: Եվ դա դո՞ւ ես ինձ ասում Աստվա՛ծ,- հարցնում է հուսահատ մայրը:

-Հոգ տա՛ր որքան կուզես, բայց դու չպետք է անհանգստանաս: Չէ՞ որ ես էլ եմ նրա մասին հոգ տանում: Թույլ տո՛ւր ես էլ իմ գործն անեմ: Պարզապես մի խանգարի՛ր: Ուղղակի հավատա:

Share this...
Share on FacebookShare on Google+Share on VKBuffer this page